Հայաստանը ՌԴ-ին առաջարկել է աբխազական ճանապարհը պարենն անցկացնելու համար. Սանդիկով
Հայկական կողմը ռուս գործընկերներին առաջարկել է Աբխազիայով անցնող տրանսպորտային երթուղին օգտագործել Հայաստանից Ռուսաստան պարենային ապրանքներն անցկացնելու համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը:
Նա պարզաբանել է, որ հարցը քննարկվել է նոյեմբերին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած ռուսական պատվիրակության այցի ժամանակ:
«Վրաց-աբխազական սահմանը փակ է, սակայն կան միջազգային կոնվենցիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել պարենային ապրանքների հոսքը նշված երթուղով։ Եվ մենք կցանկանայինք օգտագործել աբխազական ճանապարհը, հաղորդակցության ուղիները։ Բայց դա քաղաքական կամք է պահանջում հենց Վրաստանում»,-ասել է Սանդիկովը։
Նրա խոսքով` մտածելու տեղիք է տվել, այսպես կոչված, «հացահատիկային գործարքը»: Ուստի հայկական կողմը բարձրաձայնել է իր առաջարկը ռուս գործընկեր խորհրդարանականների համար, նրանք ի գիտություն են ընդունել և խոստացել մշակել այն։
Սանդիկովը նշել է, որ հարցը կքննարկվի արդեն 2023 թվականի սկզբին Մոսկվայում կայանալիք պրոֆիլային կոմիտեների հանդիպման ժամանակ։ Եթե ռուսական կողմն աջակցի այդ գաղափարին, ապա Երևանը ջանքեր կգործադրի և հարցը կքննարկի վրացի գործընկերների հետ։
Պատգամավորը կարծում է, որ դա հիանալի հնարավորություն կլինի Լարսի ճանապարհը բեռնաթափելու համար:
Մանրամասները` կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնել է, թե ինչու չի ստորագրել Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի փաստաթուղթը
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Փ...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորում ստացել. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտակա...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները...
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բ...