ԱՄՆ-ից ՀՀ են ներմուծել 112 թիթեղյա տարայով մարիխուանա. կա ձերբակալված
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգ»-ի միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:
Այս մասին հայտնում են ՊԵԿ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն։
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Դեպքից 2 ժամ հետո 8 մեքենայով եկան. ականատեսը՝ պարեկների մասնակցությամբ սկանդալի մասին
Վանաձորում նոյեմբերի 25-ին Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել 3 քաղաքացի: Տուժածներից եր...
Հարբած վարորդը հետապնդել է Պարույր Հայրիկյանին, սպառնացել ու փորձել հարվածել
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջում գրառում է արել. &nb...
Բեռնատարը 40 մետր բարձրությունից ընկել է ձորը. վարորդը մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-...
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր». մանրամասներ` ինքնաթիռի կործանման մասին
Skay Club-ի հիմնադիր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով Կոտայքի մարզում կործանված ինքնաթի...