Տոկաևը` հայ-ադրբեջանական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի մասին
Ղազախստանի ռազմավարական կուրսը՝ ուղղված ՀԱՊԿ տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, անփոփոխ է մնում: Այս մասին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազաստանի նախագահը հավելել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների այս հանդիպումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում:
«Մեր տարածաշրջանում շարունակվում են հակամարտությունները՝ խաթարելով կայունությունն ու անվտանգությունը եվրասիական տարածքում։ Այս պայմաններում կենսական նշանակություն ունի բաց և կառուցողական երկխոսության պահպանումն ու զարգացումը։ Դա է բարդ ճգնաժամերն ու տարաձայնությունները հաղթահարելու արդյունավետ ուղին»,- ասել է Տոկաևը:
Նա նշել է՝ շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։
«Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Տոկաևը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (Հ...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդ...