ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր էի՞ն «Մուրացան» բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարած տղամարդիկ
Նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։ Նոյեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին տեսագրությունում երևացող անձանցից երկուսին, որոնցից մեկը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Երևանի։ Երկուսն էլ՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Զննությամբ մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։
Բերման ենթարկվածները ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել և նախքննական մարմնին են ներկայացրել նաև միջադեպի մյուս մասնակիցներին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները արցունքաբեր գազ են փչել 17-ամյա տղայի վրա և դաժան ծեծի ենթարկել. մանրամասներ
Նոյեմբերի 26-ին Լոռու մարզի մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի էին ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականատեսների հաղորդմամաբ պայթուցիկը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը. նոր կադրեր` Ստամբուլի պայթյունից
Ինչպես արդեն հայտնել ենք Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում ուժգին պայթյուն է հնչել: Ըստ թուրքական լրատվական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սախալինում տեղի ունեցած շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Սախալինի Տիմովսկոյե գյուղի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Զոհերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Կամչատկայում սկսել ժայթքել Շիվելուչ հրաբուխը
Կամչատկայում նոյեմբերի 20-ին սկսել է ժայթքել Շիվելուչ հրաբուխը։ Կադրերում երևում է` ինչպես է հրաբխից մոխիր բարձրան...