Լավրովն այսօր Հայաստան կգա. մանրամասներ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով կժամանի Երևան: Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին, գրում է 1lurer.am-ը:
Սպասվում է, որ նիստին կքննարկվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը: Կողմերը կքննարկեն նաև ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող և հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված որոշումների փաթեթը:
Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և այլ հարցերով:
Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադ...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչ...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջու...
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրա...