Իլոն Մասկը աշխատանքից ազատել է Twitter-ի աշխատակիցների կեսից ավելիին
Ձեռնարկատեր և Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը էլ ավելի շատ աշխատակիցների աշխատանքից կազատի ընկերության վաճառքի բաժնից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ կիրակի կրկին սկսվել է կրճատումների շարքը։ Աղբյուրների համաձայն՝ Մասկը կրճատում է ընկերության աշխատակիցներին, որ հավասարակշռության բերի անձնակազմի մնացած մասը։
Աղբյուրներից մեկը հավաստիացրել է, որ Twitter-ն այժմ ունի մոտ 2750 աշխատակից։ Մինչ սեփականատիրոջ փոփոխությունը, ընկերության աշխատակիցների թիվը յոթ հազարից ավելի էր։
Նոյեմբերի 20-ին Twitter սոցիալական ցանցը վերականգնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը։ Պետության նախկին ղեկավարի բաժանորդների թիվը կտրուկ աճել է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Փաշինյանը հայտնել է, թե ինչու չի ստորագրել Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի փաստաթուղթը
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Փ...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորում ստացել. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտակա...
Ուկրաինայի դեսպանատունը` Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք մատակարարելու մասին
Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրա...