Թուրքիայի Կարկամիշ քաղաքի ուղղությամբ 4 հրթիռ է արձակվել
Թուրքիայի Կարկամիշ քաղաքի ուղղությամբ Սիրիայի հետ սահմանին չորս հրթիռ է արձակվել, որոնցից մեկը դպրոցի շենքի վրա է ընկել, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Հարձակման արդյունքում կան վիրավորներ, նրանց թիվը չի նշվում։ Իշխանությունները տեղեկացրել են նաև երկու մարդու մահվան մասին։ Նշվում է, որ բեկորները հայտնվել են մոտակա երկու տներում եւ Կարկամիշի սահմանային դարպասների մոտ կայանված բեռնատար ավտոմեքենայում:
Haberturk հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը կատարվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերի կողմից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան օդային գործողություն է կազմակերպել ՔԱԿ-ի դեմ Սիրիայի և Իրաքի հյուսիսում։ Հանրապետության պաշտպանության նախարարությունը զեկուցել է 89 թիրախների վերացման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
«Ջոյի սիրելի կոկոսով տորթը». Բայդենի կինը` ամուսնու ծննդյան օրվա մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ դարձավ 80 տարեկան։ Միացյալ Նահանգների նախագահը ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի հետ և սիրել...
Ազատի ջրամբար տանող ավտոճանապարհներին զգուշացնող պաստառներ են տեղադրվել
Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներո...