Ազատի ջրամբար տանող ավտոճանապարհներին զգուշացնող պաստառներ են տեղադրվել
Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում են արգելափակման մեջ: Արդյունքում ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները: Այս մասին գրում է ԱԻՆ-ը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին զգուշացնող 6 պաստառ:
Նպատակն է բարձրացնել մեր քաղաքացիների զգոնությունը և հնարավորինս զերծ պահել նրանց անցանկալի իրավիճակներում հայտնվելու ռիսկից:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
«Ջոյի սիրելի կոկոսով տորթը». Բայդենի կինը` ամուսնու ծննդյան օրվա մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ դարձավ 80 տարեկան։ Միացյալ Նահանգների նախագահը ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի հետ և սիրել...
Թուրքիայի Կարկամիշ քաղաքի ուղղությամբ 4 հրթիռ է արձակվել
Թուրքիայի Կարկամիշ քաղաքի ուղղությամբ Սիրիայի հետ սահմանին չորս հրթիռ է արձակվել, որոնցից մեկը դպրոցի շենքի վրա է ընկել,...