Անհետ կորածների ծնողները փակեցին Եվրատեսիլի պաստառները
44-օրյա պատերազմում գերեվարված և պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նաև նստացույց իրականացրին:
Ծնողների ձեռքին պաստառներ են, որոնց վրա նշված է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, որով պարտավորվում էր վերադարձնել հայ ռազմագերիներին:
Պաստառների միջոցով նրանք նաև դիմեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել վերադարձնել իրենց երեխաներին:
Ծնողները պաստառները տեղադրեցին Մանկական Եվրատեսիլի պաստառների առջև՝ դրանով քողարկելով Երևանում դեկտեմբերին կայանալիք միջազգային միջոցառման պաստառները:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դի...
Պեմզաշենում կնոջն ու երեխաներին սպանած անձի տունը փորձել են հրկիզել. 5 կին տեղափոխվել է ոստիկանություն
Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ երեկ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժան...
Դեկտեմբերի 5-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արա...
Հայտնաբերվել են հուշարձանների տապանաքարերին պարսկերեն գրություններ արած տղամարդիկ
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին...