ԱՄՆ-ի ընտրատեղամասերից մեկում դանակով զինված տղամարդը պահանջել է դադարեցնել քվեարկությունը
Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված մի տղամարդու, որը Վեսթ Բենդ քաղաքի ընտրատեղամասերից մեկում պահանջել է դադարեցնել քվեարկությունը։ Այդ մասին գրում է The Hill-ը։
Նշվում է, որ միջադեպի մեղավորը 38-ամյա մի տղամարդ է եղել։ Նրա շարժառիթներն անհայտ են։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները նրա կողմից դիմադրության չեն հանդիպել, ընտրողների շրջանում ոչ ոք չի տուժել։
Ոստիկանության ժամանումից կես ժամ անց քվեարկությունը վերսկսվել է։
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Միջանկյալ արդյունքները ցույց են տալիս հանրապետականների հաջողությունները Ներկայացուցիչների պալատի համար պայքարում։ Միաժամանակ Սենատի ճակատագիրը դեռ պարզ չէ։
Ընթացիկ ընտրություններում ընտրված է Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը՝ 435 անդամ։ Այն վերահսկելու համար անհրաժեշտ է 218 տեղ։
Նախնական տվյալներով՝ հանրապետականները ստանում են 219 մանդատ, ինչը նշանակում է վերահսկողություն պալատի նկատմամբ։ Դեմոկրատները կարող են հույս դնել 216 տեղի վրա, կանխատեսում է NBC-ն։
Նմանատիպ հոդվածներ
Դուրս բերել զորքերը Խերսոնից. Շոյգուի հրամանը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Դնեպր գետով։ Այս մասին գրում է ТАСС-ը։ «Ս...
Մոսկվայում պետական դավաճանության մեղադրանքով Վերդիյան ազգանունով ռուսաստանցի է կալանավորվել
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով Վերդիյան ազգանունով ռուսաստանցու է կալանավորել: Այս մասին երե...
Իրանը կմեծացնի Հայաստան ներկրվող գազի ծավալները. Mehr
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել ՀՀ-ին վաճառվող բնական գազի ծավալը և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը...
Կրակոցներ` հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն` սահմանային իրավիճակի մասին
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակնե...