Վահան Քերոբյա՞նը, թե՞ վարորդն է ենթարկվել վթարի․ Tert
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընտանիքի անդամների հետ խնջույքից վերադառնալիս ենթարկվել է վթարի, այս մասին գրում է Tert.am-ը և նշում, որի իրենց աբյուրի փոխանցմամբ, տուգանվել է Վահան Քերոբյանի վարորդը։
Լրատվամիջոցը Էկոնոմիկայի նախարարություն հարցում էր ուղարկել այդ տեղեկությունների վերաբերյալ, հարցնելով, թե վթարի ենթարկվե՞լ է 190 LL 60 ավտոմեքենան, ինչ գործողություն է կատարվել պարզելու համար, թե ո՞վ է եղել վթարի պահին ղեկին, վթարի հետևանքով քանի՞ անձ է վնասվածք ստացել, այդ թվում անչափահաս, աշխատանքային օրվա ընթացքո՞ւմ է եղել դեպքը, թե ոչ, ինչո՞ւ ծառայողական մեքենայով։
Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է մասամբ․ «190 LL 60» պետհամարանիշ ունեցող մեքենայով 2021 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։ Նշանակվել է տուգանք, որը և վճարվել է վարորդի կողմից։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարար Վահան Քերոբյանը, աշխատանքային պարտականություններից ելնելով, շատ հաճախ, ոչ աշխատանքային օրերին ևս ունենում է հանդիպումներ, մասնակցում տարբեր միջոցառումների, ինչպես նաև ունենում է մարզային այցելություններ»։
Լրատվամիջոցի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված հարցումը մերժվել է։ Հարցերին, թե ո՞վ է եղել ղեկին, որքանո՞վ է տուգանվել, վթարի հետևանքով քանի՞ անձ է տուժել, ոստիկանությունը չի պատասխանել։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի...
Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա վիճակից. Արա Այվազյանը Ֆրանսիայի հրապարակում է
Ֆրանսիայի հրապարակում եմ Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի պաշտպանության համար, որովհետև կարծում եմ, որ բոլոր տարատեսական խո...
Փաշինյանը ՔՊ գրասենյակ կգնա․ ինչ հանդիպում է սպասվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակ...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...