«Անցել է երկու տարի, որքա՞ն պետք է սպասենք». Ալիև
Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա Իլհամ Ալիևը։
«Երկու տարի մենք ձեռք չենք տվել Լաչինով Հայաստանից Ղարաբաղ գնացող ու հետ վերադարձող մեքենաներին։ Մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին` ապահովելով ազատ տեղաշարժը։ Հայաստանը պարտավորվել է ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Անցել է երկու տարի, չկա երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ ստորագրված փաստաթղթում Զանգեզուրի միջանցքի մասին որևէ կետ չկա և հայկական կողմը պատրաստ է թույլ տալ, որ ադրբեջանական մեքենաները երթևեկեն մեր տարածքով, սակայն Ալիևը շարունակում է իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ անել։
«Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել»,- հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանն ու յուրաքանչյուրը». Ալիև
Վերջին երկու տարիների ընթացքում մեր զինված ուժերն էլ ավելի են ուժեղացել։ Այս մասին հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ա...