Երևանում «Ռուսական տունը» Սևանա լիճը ներկայացրել է որպես «Գոկչե»

Երևանում «Ռուսական տունը» ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է հրապարակել որում Սևանա լիճը ներկայացվում է որպես «Գոկչե»։ Ավելի ուշ գրառումը խմբագրվել է, սակայն այս կեղծ անունը դեռ չի հեռացվել: Բնականաբար, բազմաթիվ օգտատերեր բացասաբար են արձագանքնել: «Ռուսական տունը»  չի նահանջել կամ ընդունել, որ սխալ է գրել, այլ մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ խոսքը 19-րդ դարի Ռուսաստանի պաշտոնական բառապաշարի մասին է։ 

 

Ինչպես ասում են՝ «Այսպես է նկարագրել այդ տարածքը հայտնի ռուս պատմաբան, գեներալ Վասիլի Ալեքսանդրովիչ Պոտտոն իր «Կովկասյան պատերազմը» առանձին էսսեներում, լեգենդներում և կենսագրություններում։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ կազմակերպությունը կոչված է զարգացնելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերը, սակայն այս դեպքում խեղաթյուրելով հայոց պատմությունը՝ միայն վնասում է երկկողմ հարաբերություններին՝ խթանելով հայ հասարակության բացասական վերաբերմունքը։

Քաղաքականություն

Պատահարներ