Կենսաթոշակի հաշվարկման ձևը կփոխվի․ նվազագույնը կհասնի 36 հազար դրամի
Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի:
Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշների, 2022 թվականին սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թվականի ընթացքում նախատեսվող բարձրացումների ու Կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվող ռեֆորմները: Մասնավորապես, կանխատեսումներում հիմք են ընդունվել հետևյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար դրամ՝ մինչև 2022 թ սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թվականին հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամ: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թվականի հուլիսին նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը 2022 թ հուլիսից սահմանվելով 525 դրամ՝ ներկայիս 500 դրամի փոխարեն»,- ասաց Մկրտչյանը:
Նախատեսվում է, որ 2023 թվականի հուլիսից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 50 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար 500 դրամի դիմաց: Իսկ զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 2023 թվականի հուլիսից կկազմի շուրջ 89 հազար դրամ՝ ներկայիս 80 հազար 900 դրամի փոխարեն:
Նմանատիպ հոդվածներ
7 տարեկան «Բույանը»․ տերն ասում է՝ ինքը կենդանասեր է և ձիուն չի շահագործում
Բույանը՝ ձին, որ համացանցում հայտնի դարձավ բոլորովին վերջերս, դեռ շարունակում է քննարկման առարկա լինել։ Այս սպիտակ ձին հ...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արամ Թոր...
Պաշտպանության նախարարությունը՝ վիրավոր զինծառայողների մասին
Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտե...
Հայաստանում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել․ հոշոտում են անգամ տնային շներին․ Aravot.am
«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տարածքում գայլերը շատացել ե...