Ղրիմի վրա ցամաքային հարձակումը Ուկրաինայի համար աղետալի կլինի. The Hill

Ղրիմի վրա հարձակում կազմակերպելու որոշումը կարող է աղետալի լինել Ուկրաինայի համար, գրում է The Hill-ը։

 

«Ղրիմի վրա ուկրաինական լայնածավալ ցամաքային հարձակումը կարող է շատ ռիսկային լինել»,- նշվում է հոդվածում։

 

Ըստ հոդվածի հեղինակների` Ղրիմը մայրցամաքի հետ կապված է նեղ շերտով, որը ամենայն հավանականությամբ լավ պաշտպանված պետք է լինի, և ռուսական բանակը կկարողանա ինժեներական աշխատանքներ իրականացնել, որոնք կարող են արգելափակել ցամաքային արշավը։

 

Հոդվածում ասվում է, որ Ուկրաինան կարող է փորձել մեծացնել ցամաքային հարձակման ճնշումը ծովով, սակայն դրա համար Կիևը չունի ուղղաթիռներ և այլ դեսանտային նավեր, և պաշտպանված ափերի դեմ նման գործողությունների իրականացումը կարող է աղետալի ձախողման վերածվել։

 

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել էր, որ թերակղզին անհամբեր սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին։

Քաղաքականություն

Պատահարներ