Չինաստանի ՊՆ-ն հայտարարել է ռազմական հնարավոր բախմանը նախապատրաստվելու մասին

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմական բախման դեպքում բանակի նախապատրաստման մասին: Այս մասին հայտնում է  Говорит Москва-ն։

 

Պեկինը նաև կոչ է արել ԱՄՆ-ին չխախտել Չինաստանի տարածքային ամբողջականությունը՝ կապված Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

 

Չինաստանի բանակի խոսնակ Թան Կեֆեյը հիշեցրել է, որ Վաշինգտոնը փորձում է «օգտագործել կղզին Չինաստանը վերահսկելու համար»։

 

«Մենք կտրականապես դեմ ենք արտաքին ուժերի միջամտությանը»,- ասել է նա։

 

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, ասել է, որ Թայվանի նեղուցում կայուն խաղաղություն կհաստատվի միայն մայրցամաքի հետ կղզու վերամիավորումից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ