Էրդողանը` Պուտինի և Զելենսկու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հացահատիկի գործարքի մանրամասների մասին, գրում է Говорит Москва-ն։

 

Էրդողանի խոսքով` առաջին հերթին արտադրանքը կստանան Սոմալին և Սուդանը։

 

«Ե՛վ Պուտինը, և՛ պարոն Զելենսկին կառուցողական մոտեցում ցուցաբերեցին։  Դրա համար ես շնորհակալ եմ նրանց»,- ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Ավելի վաղ նա ասել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից և Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել «հացահատիկային միջանցքի» աշխատանքը։  

 

Այսօր ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը պարենային գործարքին։

 

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման կասեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա հարվածներից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ