Էրդողանը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։

 

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին «հացահատիկային համաձայնագրի պահպանմանն ակտիվ մասնակցության», ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության համար։

 

«Մենք քննարկել ենք մեր բանտարկյալներին և քաղբանտարկյալներին վերադարձնելու հետագա քայլերը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

Քաղաքականություն

Պատահարներ