Հասարակություն

Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել

Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Կողմերը քննարկել են հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշումը։ Այս մասին հայտնում է Kp. ru-ն:
 

«Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Քննարկվել են «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական մթերքների արտահանման վերաբերյալ համաձայնագրերի կատարման կասեցման հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
 

ՌԴ ՊՆ-ն նախօրեին հայտարարել է հացահատիկի գործարքին մասնակցությունը կասեցնելու մասին։ Համապատասխան հանձնարարականներն արդեն ստացել են Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնում աշխատող ռուս մասնագետները, որտեղ ընթանում է ուկրաինական սննդամթերքի տեղափոխման վերահսկման գործընթացը։
 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ պարենային գործարք առանց Ռուսաստանի մասնակցության դժվար թե իրագործելի լինի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250