Պետական աշխատողները պարգևավճարի փոխարեն կստանան բարձր աշխատավարձ․ նախարար
Կառավարությունը 2023թ-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծ է բերել ԱԺ, դրան համապատասխան կավելանա նաև բազային աշխատավարձը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Այդ բազային աշխատավարձերը մասամբ ֆինանսավորվում են զուտ այն ավելացումների հաշվին, որը կառավարությունը կգումարի աշխատավարձի ֆոնդին։ Մի մասը, որը անցյալում պարգևավճար է կոչվել, կվերահաշվարկվի որպես աշխատավարձ։ Այսինքն, այն ինչ մենք կոչում էինք պարգևավճար, կլինի հանրային ծառայողների աշխատավարձի մի մասը։ Պետական ծառայողները ստանալու են ավելի շատ, քան առաջ են ստացել, և նախկինում ստացածի մի մասը, որ կոչվում էր պարգևավճար, այսուհետ կկոչվի աշխատավարձ»,- ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. Փաշինյանը՝ Պուտինին
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվ...
Սոչիում պատրաստվում են եռակողմ հանդիպմանը
Սոչիի «Ռուս» առողջարանի կենտրոնական ատրիումը պատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմ...
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ Civic.a...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ...