«ՌԴ-ն պատրաստ է Արևմուտքի հետ խոսել լարվածության թուլացման մասին, բայց միայն այն դեպքում, եթե...». Լավրով

ՌԴ-ն պատրաստ է Արևմուտքի հետ խոսել լարվածության թուլացման մասին, բայց միայն այն դեպքում, եթե իրատեսական առաջարկներ արվեն, որոնք հիմնված են իրավահավասար մոտեցումների վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«Մենք միշտ պատրաստ ենք լսել մեր արևմտյան գործընկերներին, եթե նրանք հերթական խնդրանքով դիմեն զրույց կազմակերպելու։ Հուսով եմ, որ բացի դիվանագիտական գերատեսչությունների գծով և այլ ալիքներով շփումներից, մեզ կարող են առաջարկել ինչ-որ լուրջ մոտեցումներ, որոնք կնպաստեն լարվածության թուլացմանը և լիովին հաշվի կառնեն Ռուսաստանի Դաշնության և նրա անվտանգության շահերը», - ասել է Լավրովը:
 

Վերջինս նաև հավելել է.

 

«Եթե մեզ դիմեն իրատեսական առաջարկներով, որոնք հիմնված են շահերի իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, որոնք ուղղված են այդ տարածաշրջանում բոլոր երկրների շահերի փոխզիջումների եւ հավասարակշռության որոնմանը, ապա մեզ համար, ինչպես միշտ եղել է անցյալում, խնդիր չի լինի», - ընդգծել Է Լավրովը:

Քաղաքականություն