Հասարակություն

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ «Հյուսիսային հոսքերի» պայթյունին ներգրավվածների մասին տեղեկություն չունի

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ «Հյուսիսային հոսքերի» պայթյունին ներգրավվածների մասին տեղեկություն չունի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը տվյալներ չունի «Հյուսիսային հոսքերում» արտակարգ իրավիճակին ներգրավվածների մասին: Նա ասել է, որ Եվրամիությունն այդ կապակցությամբ ապացույցներ չունի։

 

Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ նշելով, որ Բորելը նման հայտարարություն է արել Լատինական Ամերիկայի,  Կարիբյան ավազանի եւ ԵՄ-ի համայնքի արտգործնախարարների լիագումար նիստից հետո։
 

Nord Stream 1-ում և Nord Stream 2-ում պայթյունները տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին։ Մի քանի արտահոսք է գրանցվել Շվեդիայի և Դանիայի բացառիկ տնտեսական գոտիներում։ Դանիան, Շվեդիան և Գերմանիան սկսել են հետաքննություն: ՌԴ-ում միջազգային ահաբեկչության փաստով քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250