Ուկրաինուհին իրեն ընդունած բրիտանուհուն մեղադրել է ժամանակակից ստրկության մեջ, երբ վերջինս պահանջել լվանալ սպասքը. Daily Mail

Ուկրաինացի փախստականը իրեն ապաստան տրամադրած բրիտանուհուն մեղադրել է ժամանակակից ստրկության մեջ։ Պարզվել է, որ բրիտանուհին պարզապես խնդրել է հյուրին լվանալ սպասքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
 

Միջադեպը տեղի է ունեցել Աքֆիլդում, որտեղ 42-ամյա Հաննա Դեբենհեմը՝ ազգային առողջապահական ծառայության հոգեկան առողջության մասնագետը, իր մոտ փախստականների ընդունել՝ պայմանով, որ ուկրաինուհին դայակ կաշխատի։
 

Դեբենհեմը պատմել է, որ առաջին երկու ամիսներին ամեն ինչ կարգին է եղել, սակայն աստիճանաբար կանայք սկսել են կոնֆլիկտներ ունենալ: Մասնավորապես, փախստականն իր հետեւից չի լվացել սպասքը, ինչը հարիր չէր տանտիրուհուն։ Բանը հասել է նրան, որ «հյուրը» ամեն անգամ ջուր խմելիս մաքուր բաժակ է վերցրել։
 

Փորձելով լուծել խնդիրը՝ ուկրաինուհուն ասել են, թե ինչպես օգտագործել աման լվացող մեքենան, սակայն իրավիճակը չի փոխվել։ Նշվում է, որ միայն սա չէ կոնֆլիկտի պատճառը։ Ինչ-որ պահի «հյուրը» սկանդալ է սարքել այն պատճառով, որ տան տիրուհին հրաժարվել է նրան հանդիպման տանել։

 

«Նա դուռը շրխկացրեց ինձ վրա: Եվ ես միայն մտածեցի. «Օհո, ինչպե՞ս կարող է նա ինձ այդպես վերաբերվել», - ասել է Դեբենհեմը:

Քաղաքականություն

Պատահարներ