
Twitter-ում կրճատումներ են սկսվել Իլոն Մասկի կողմից այն գնելուց հետո

Twitter-ը սկսել է աշխատակիցներին հեռացնել այն բանից հետո, երբ ընկերությունը գնել է միլիարդատեր Իլոն Մասկը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Twitter Inc.-ի աշխատակիցները նկատվել են իրերի տուփերով ընկերության Սան Ֆրանցիսկոյի կենտրոնակայանից հեռանալիս:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ընկերությունը պլանավորում է աշխատակիցների հետ հանդիպում, մինչդեռ ոմանք մասնակցելու հրավեր չեն ստացել: Բացի այդ, Bloomberg-ը նշում է, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվում Twitter-ի տվյալների ինժեներների ողջ թիմի կրճատման մասին։
Հոկտեմբերի վերջին The Washington Post-ը գրել էր, որ Մասկը պատրաստվում է զգալիորեն կրճատել Twitter-ի անձնակազմը՝ ընկերությունը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելուց հետո։
Ինքը՝ ձեռնարկատերը, ավելի ուշ Twitter-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հերքել է այն տեղեկությունները, թե իբր մտադիր է աշխատանքից հեռացնել ընկերության աշխատակիցների մեծ մասին։