ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսը դեմ է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի ներկայությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է արտահայտվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան առաքելությունների ներգրավմանը։ Նա կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պայմանավորվեն Ռուսաստանի միջնորդությամբ։ Երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում։
Пул Первого-Telegram-ալիքի փոխանցմամբ՝ Լուկաշենկոյի հիմնական թեզը եղել է հետևյալը. «պատերազմն ավարտվեց Ռուսաստանի օգնությամբ. ինչու այսօր ինչ – որ այլ և նոր ձևաչափեր են գալիս»։
«Եռյակը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, որի պլանների մեջ է բառացիորեն մի քանի օրից հանդիպում անցկացնել, պետք է պայմանավորվի։ Եվ Բելառուսը կաջակցի նրանց ցանկացած որոշման։ Բելառուսի նախագահը դեմ է լրացուցիչ արևմտյան առաքելությունների՝ ԵՄ – ի և ԵԱՀԿ – ի ներկայությանը», – ասել է նա։
ՀԱՊԿ առաջնորդների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, որի ընթացքում կրկին կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիմանը քննարկվել է Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Քննարկվել են նաև ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նստեք Ալիևի հետ, խնդրեք Պուտինին, որոշում կայացրեք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ պատասխանել է Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի, Պուտինի, Ալիևի համատեղ հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը Սոչիում ընդգծել են Հայաստանի և...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...