Ստիպված եմ կոչ անել Աննա Հակոբյանին. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլևս որևէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին և նրանց ծնողներին։
Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր և հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած և թաղենք հինգհազարամյա մեռելին։ Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես, ինչպես մայրը թաղել է 19-ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ո՞նց կարող ես իմանալ... և մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճաններին դատելու են։
Ցինիզմն ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր և նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։
Հայե՛ր, ՀՀ քաղաքացինե՛ր, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրն ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։ Իսկ հիմա շատ պարզ և հստակ նիկոլից և աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար և անհապաղ հեռանալ։ Չքվեք»։ |
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։...
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստո...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...
Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. Փաշինյանը՝ Պուտինին
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվ...