Հասարակություն

Ֆինանսական Արմագեդոն՝ Ուկրաինայի պատճառով. ինչ են կանխատեսում ԱՄՆ-ում

Ֆինանսական Արմագեդոն՝ Ուկրաինայի պատճառով. ինչ են կանխատեսում ԱՄՆ-ում

Ակնկալվում է, որ ամերիկացիները կփրկեն բոլորին երկրի վրա, բայց Միացյալ Նահանգներն ինքը գնում է դեպի ֆինանսական Արմագեդոն՝ Ուկրաինային օգնության պատճառով, գրում է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Դագ Բենդոուն The American Conservative-ում։
 

Նրա խոսքով՝ եվրոպացիները բավականաչափ չեն անում Կիևին օգնելու համար՝ ի տարբերություն Վաշինգտոնի։

 

«Խնդիրը մնում է հիմնաքարային: Եվրոպացիների մեծամասնությունը մեծ վտանգ չի զգում՝ չնայած Ուկրաինան ընդգրկող սարսափելի մարտերին: Եվ նրանք ակնկալում են, որ Ամերիկան ​​կանի ամեն ինչ՝ իրենց պաշտպանելու համար»,- ասել է Բենդոուն:
 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի ֆինանսական դրությունը թույլ չի տալիս շարունակել օգնել Կիևին։ Բենդոուն մեջբերել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի խոսքերը, որ 1,4 տրիլիոն դոլար բյուջեի դեֆիցիտը լավ նորություն է: Միևնույն ժամանակ, մինչ օրս ամերիկյան գանձարանը համադրելի թվերի է հասել պատմության մեջ ընդամենը երեք անգամ՝ 2009 թվականին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և 2020-2021 թվականներին՝ համավարակի պատճառով։
 

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականի կարծիքով՝ Ուկրաինային հատկացվող շարունակական օգնությունը կարող է երկիրը տանել լուրջ տնտեսական դժվարությունների: 

 

«Պատկերացրեք Հունաստանի ոճով ճգնաժամ, բայց այս անգամ աշխարհի ամենամեծ և ամենակարևոր տնտեսության մեջ», - զգուշացնում է Բենդոուն:

 

Նա կարծում է, որ «Ուկրաինայի պաշտպանությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար, քան Ամերիկայի համար»։ Ուստի ժամանակն է, որ եվրոպացիները սկսեն շատ ավելին անել Կիևի համար, քան ամերիկացիները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250