«Առաջիկա մի քանի շաբաթների համար կա հստակ տեսլական». Բելառուսից խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը լրացուցիչ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը։
«Առաջիկա մի քանի շաբաթների համար կա հստակ տեսլական, թե այս հարցը հետագայում ինչպես կդիտարկվի»,– ասել է Բելառուսի փոխարտգործնախարարը և հիշեցրել, որ հոկտեմբերի 31-ին նախանշված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Յուրի Ամբրազևիչը նշել է, թե կողմերը պայմանավորվել են, որ հարցը հետագայում կքննարկվի նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...