Հայաստանն Արցախին 20 մլրդ դրամ վարկ կտրամադրի
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ:
Այն Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։
Վարկը տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար է։
Նմանատիպ հոդվածներ
Արեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանից․ ժամը հայտնի է
Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։ Բյուրականի աստղադիտարանից հայտնում...
Այս տարի գլխավոր տոնածառն ավելի շուտ կտեղադրվի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի կենտրոնական տոնածառի տեղադրման աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկելու...
Mercedes-Benz-ը հեռանում է Ռուսաստանից
Mercedes-Benz-ը լքում է Ռուսաստանը և վաճառում իր գործարանը։ Ընկերությունը դարձել է երրորդ խոշոր ավտոարտադրողը, որը հայտա...
Ռուբլին, դոլարը, եվրոն․ ինչ է կատարվում տարադրամի շուկայում
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն այսօր Տարադրամի փոխանակման կետերում այսօր ԱՄՆ մեկ դոլարը գնվում է առավելագույնը 40...