«Եթե իրենք ուշքի չգան․․․». Սասուն Միքայելյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Մենք ՀԱՊԿ անդամ ենք ու կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ն մեզ հետ կապված գրեթե ոչինչ չարեց։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Հավաքական այդ երկրները պիտի արձագանքեին, եթե որևէ ոտնձգություն լիներ որևէ երկրի նկատմամբ։ Փաստացի Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ոտնձգություն է եղել, ՀԱՊԿ-ից ոչ մի նորմալ արձագանք չի եղել։
Եթե այսօր իրենք ուշքի չգան, արդեն մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք ՀԱՊԿ-ի մեջ մնանք, թե ոչ։ Ես սա շատ պարզ եմ ասում։ Հավատացեք, եթե մենք համապատասխան տեխնիկա ունենանք, օդն էլ փակված լինի, մենք առաջ կգնանք։ Այո, ես գերադասում եմ ազատագրել տարածքներ, ոչ թե հետ քաշվենք։ Եղունգ ունես, գլուխդ քորի, այսինքն՝ մենք մեր հույսը պիտի դնենք մեր վրա։ Հակառակորդը այսօր գերազանցում է մեզ զինտեխնիկայով, բայց մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները ինչպիսի թալան արեցին։ Այսօր էլ էդ սատանեքը սրբի շորով գնում են հրապարակ, ասում՝ ուզում ենք փրկել մեր երկիրը։ Եթե փրկող էիք, 20 տարի դուք էիք, փրկեիք»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստո...