Հասարակություն
Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ, ըստ որի՝ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։
«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ», - Nеws-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ Թորոսյանը արձագանքել էր հոդվածին՝ հայտարարելով, թե այդ հրապարակման մեջ առկա իրեն վերաբերող տեղեկատվության զգալի մասը առկա է իր եւ կնոջ հայտարարագրերի մեջ, մյուս մասը կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում օրենքով սահմանված ժամկետում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքաբնակ չաշխատող մայրը ամսական կվճարվի 31,600 դրամ. մանրամասներ
ՊՆ նախկին նախարարը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է գնել, ում միջոցով է Սարգսյանը ՀՀ-ից գումար դուրս բերել. Բաբաջանյան
Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու և ՀՀ-ից գումար դուրս բերելու մասին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին` Առաջին ալիքի եթերում հայազգի փորձագետների հայտարարությունների համար
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0