ԱՄՆ-ը պետք է «դադարի կրակի հետ խաղալը» Թայվանի հարցում. Չինաստանի ՊՆ խոսնակ

Չինաստանի բանակը կտապալի ցանկացած փորձ, որը միտված կլինի կանխել Թայվանի վերամիավորումը մայրցամաքի հետ: Այս մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյը։ Նա այսօր կայացած ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը՝ նշելով, որ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը ուռճացնում է Չինաստանից եկող մարտահրավերը:

 

«Միացյալ Նահանգները փորձում է աշխարհը բաժանել գաղափարական գծերով և նոր դաշինքային առճակատում հրահրել»,- ասել է խոսնակը:

 

Ըստ Չինաստանի ՊՆ խոսնակի՝ ԱՄՆ-ը պետք է «դադարի կրակի հետ խաղալը» Թայվանի հարցում:

 

«Պեկինը դեմ է Թայվանի հարցում Վաշինգտոնի երկակի ստանդարտներին»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ