Ադրբեջանի փոխվարչապետը` հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու հայկական առաջարկի մասին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ տեղադրելու ՀՀ կառավարության նախաձեռնությանը. «Հայաստանի կառավարության որոշումը՝ Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին, մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով պարտավորությունների կատարման իմիտացիա»։
Նրա խոսքով՝ այդ կետերից եկող ճանապարհները՝ ռելիեֆով և կլիմայական պայմաններով, տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության և, առավել ևս, միջազգային տարանցիկ փոխադրումների համար. «Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային, իսկ Ադրբեջանի հետ այդ առումով որևէ համաձայնություն չի եղել։ Ուստի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի դժկամությունն է՝ ներկայացնել նույն մոնիթորինգի կողմից առաջարկված ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղին»։
Նա նաև հայտարարել է, որ թեմայի շուրջ շահարկումը և հայկական կողմի իմիտացիան խեղաթյուրում է 20-ամսյա բանակցային գործընթացի էությունը, հանգեցնում է դրա ձգձգմանը և, ի վերջո, «Հայաստանի կողմից իր պարտավորությունների չկատարմանը»։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ ՀՀ կող...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքո...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա մեզ հ...