ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի հյուսիսում հզոր տոռնադո է մոլեգնել
Ֆրանսիայի հյուսիսի Սոմմա եւ Պա դե Կալե դեպարտամենտներում մոլեգնել Է տոռնադո: Անբարենպաստ եղանակը հանգեցրել է զգալի ավերածությունների: Այդ մասին հաղորդում է Iz.ru-ն:
Սոմմա դեպարտամենտում վնասվել են ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ եւ տներ, մի քանի տասնյակ շենքեր զրկվել են Էլեկտրականությունից: Զոհեր չկան: Պա դե Կալեում, դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության համաձայն, մեկ մարդ է տուժել: Բազմաթիվ տներ ավերվել են, բնակիչները զրկվել են Էլեկտրականությունից:
Լրատվականների փոխանցմամբ` առանձնակի վնաս Է հասցվել Բիյուկուր կոմունային: Տոռնադոն պոկել Է եկեղեցու եւ մի քանի շենքերի տանիքները:
Քամու ուժեղ պոռթկումների հետեւանքով նաեւ տապալվել են ծառեր եւ Էլեկտրասյուներ: Բիյուկուրում տարհանվել Է 150 բնակիչ:
[a843bce5551ebb19b3f599fdfb1275d0.jpg]
[aa225fd9e7a932fc467f27fccb926e3e.jpg]
[a34eae0cf03224e296382c6dba8494d4.jpg]
[eed115427bbd4f5f0618c2ca6b13fbea.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն՝ Ուզբեկստանի ՊՆ-ի պահեստում
Ուզբեկստանում գիշերը պայթյուն է որոտացել պաշտպանության նախարարության պահեստում։ Այս մասին հայտնում է երկրի ռազմական գերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Սոմալիում տեղի ունեցած պայթյունից
Նոր տեսակադրեր են հրապարակվել Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից: Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Կիևում տեղի ունեցած այսօրվա պայթյուններից
Համացանցում և թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվում են Կիևի այսօրվա հրթիռակոծություններից ու պայթյուններից տեսակադրե...
Խոշոր հրդեհ՝ ՌԴ-ի բնակելի համալիրի տարածքում
Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Հարավային Բիցա բնակելի համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս պահին տուժածների մաս...