Մարտերի հաջորդ օրվանից սկսած՝ Ջերմուկի, Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները ծանր տեխնիկա են կիրառում․ Դավիթ Թորոսյան
Սեպտեմբերյան մարտերի հաջորդ օրվանից սկսած՝ Ջերմուկի, Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները ծանր տեխնիկա են կիրառում, ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, մեր կողմից ևս տարբեր հատվածներով աշխատանքներ են կատարում, բայց իրենց ռեսուրսներն անհամեմատ մեծ են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը:
Նրա խոսքով, սեպտեմբերին թշնամու կողմից պլանավորած հարձակում է եղել կոնկրետ բարձունքների, բլուրների և որոշակի առավելություն ունեցող հատվածների վրա և մեծամասամբ հաջողվել է նրանց, ինչպես ԳՇ պետն է հայտարարել՝ հակառակորդը 7.5 կմ ճակատով և 8.5 կմ խորությամբ մխրճվել է մեր տարածք:
«Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում ադրբեջանցիների հաջողությունները փոքր չեն, իրենց զոհերը, ճիշտ է, երկու-երեք անգամ շատ են, բայց այդ խորությամբ հակառակորդի տարածք մխրճվելը միանշանակ իրենց համար ձեռքբերում է:
Սեպտեմբերի 12-ի գիշերը և 13-ի առավոտյան տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ անձնակազմի և տարածքային առումով ունեցել ենք ավելի մեծ կորուստներ, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց քանի որ սեպտեմբերյան մարտերը կարճ են տևել, հասարակության մեջ այդ ընկալումը չկա»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիե...
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հան...