«Եկեք հանրաքվեով լուծենք հարցը». Էրդողանը` մահմեդական կանանց գլխաշորի հետ կապված խնդրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մալաթիայում անդրադարձել է մահմեդական կանանց գլխաշորի՝ հիջաբի խնդրի մասին:
Նա առաջարկել է հանրաքվեի ներկայացնել հիջաբը կրելու իրավունքը սահմանադրությամբ ամրագրելու հարցը:
«Առաջին անգամ եմ խոսում այդ մասին: Եկեք հանրաքվեով լուծենք հարցը, մենք լրամշակման առաջարկը կուղարկենք խորհրդարան»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայում հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունում է խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը: Որոշումը հաստատվում է, եթե ապահովվում է սահմանադրական մեծամասնություն՝ առնվազն 330 քվե 600 մանդատով օրենսդիր մարմնում:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԶՈՒ-ն վարժանքներ է անցկացնում Արեւմտյան Ադրբեջան նահանգում
Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերը վարժանքներ են անցկացնում Արեւմտյան Ադրբեջանի նահանգում, հայտնում է Mehr...
Պուտինը պարգևատրել Գարեգին Երկրորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան...
Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարը շտապ մեկնել է ԱՄՆ
Հոկտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը շտապ մեկնել է ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության...
ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: ԱԽ քարտուղ...