Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ռաքելության անդամներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22֊ին ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։
Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու դիմումը ուղարկել է դեռ մեկ ամիս առաջ. Տոյվո Կլաար
Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ: Այս մասին ադրբեջ...
«Հյուսիս-Հարավ»-ը ՀՀ-ի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Երևանը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը. Օվերչուկ
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով...
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...