Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու դիմումը ուղարկել է դեռ մեկ ամիս առաջ. Տոյվո Կլաար
Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ դիտորդները տեղակայվում են հայկական կողմում՝ Հայաստանի իշխանությունների կողմից Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելին սեպտեմբերի 22-ին ուղարկված դիմումի համաձայն»,- ասել է Կլաարը, հավելելով, որ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները քննարկել են հնարավոր տեղակայումն ու գործողություններն ադրբեջանական կողմում:
«Ադրբեջանի նախագահ Ալիևը հստակ հասկացրեց, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով, որ կառնչվի: Մենք ակնկալում ենք, որ ադրբջանական կողմը կգնա փոխազդեցության»,- ասել է ԵՄ հատուկ հանձնակատարը, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կծառայի կողմերի միջև վստահության ամրապնդմանը», - ասել է նա:
Նա նշել է, որ առաքելությունը լինելու է երկու ամսով, և ժամկետի երկարաձգման հարց չի քննարկվում:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ռաքելության անդամներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22֊ին ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ Ե...
«Հյուսիս-Հարավ»-ը ՀՀ-ի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Երևանը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը. Օվերչուկ
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով...
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...