Իրանի հյուպատոսը` Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ վաճառելու տեղեկության մասին
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ:
Լրագրողի հարցին՝ Իրանի հյուպատոսը հաստատու՞մ է այն տեղեկությունը, թե Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ և արդյոք Իրանը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, եթե հայկական կողմը նման ցանկություն ունենա, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ այս հարցը ավելի շատ պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելո...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...