ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղեր կան, որ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին․ ՄԻՊ
Ադրբեջանը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի զինծառայողների դիերը, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց, այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս, որ հայկական կողմը հանի մարմինները», - նշեց ՄԻՊ-ը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը:
«Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», - ասել էր Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զանգ է եկել, առանձնացել է խոսելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ժամանակ դուրս է եկել հեռախոսով խոսելու։ Այս մասին գրում են տելեգրամ ալիքները,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ դիտորդները գնացին սահման
ԵՄ դիտորդները Հայաստանում գնացել են իրենց առաջին պարեկությունը։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելութ...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մոտ 22 ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է են իրար բարևում Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու Մակրոնը
Համացանցում նոր տեսանյութեր են տարածվում Փաշինյան-Էրդողան-Ալիև-Մակրոն «միջանցքային» հանդիպումից։ Հիշեցնենք՝ քիչ առաջ հրա...