Իրանը պատրաստ է օգտագործել իր վիթխարի ներուժը` դադարեցնելու պատերազմը Եվրոպայում. Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հերքել է Արևմուտքի և ԱՄՆ-ի անհիմն և կողմնակալ հայտարարությունները Եվրոպայում պատերազմի հարցում Իրանի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ իրանցի ժողովուրդը կարծում է, որ անհրաժեշտ է աջակցել ճնշվածներին: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր ամբողջ վիթխարի ներուժը, այդ թվում՝ դիվանագիտական դաշտում՝ դադարեցնելու պատերազմը Եվրոպայում»,- ասել է Ռաիսին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Եվրոպայում պատերազմի սկզբից ի վեր Իրանի հստակ դիրքորոշումը եղել է հակամարտություններին ու պատերազմին հակադրվելը»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ ոչ մի երկիր չունի պատերազմին ընդդիմանալու այնպիսի մոտիվացիա, ինչպիսին ունի Իրանը։
«Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր լայն հնարավորությունները, այդ թվում՝ դիվանագիտական դաշտում, որպեսզի վերջ դնի Եվրոպայում պատերազմին»,- ասել է Ռաիսին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելո...
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն...