Ատամներդ սեղմեք ու արեք այն, ինչ ասում եմ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ արտաքին սպառնալիքի ֆոնին անհրաժեշտ է տեղեկացնել մարդկանց, որպեսզի նրանք ճիշտ որոշումներ կայացնեն։ Նա ասել է, որ բելառուսները կարող են «փորձանքների միջով անցնել», և դրանից խուսափելու և բարեկեցիկ ապրելու համար պետք է «ատամները սեղմեն» և անեն այն, ինչ ասում է նախագահը։ Այս մասին գրում է Կոմերսանտը։

 

Բելառուսի նախագահն ասել է, որ իրավապահներին և այլ գերատեսչություններին հանձնարարել է ժողովրդին տեղեկացնել տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ինքը ոչ թե փորձում է ինչ-որ մեկին վախեցնել, այլ ցանկանում է, որ «ժողովուրդն իրազեկվի այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում գրեթե 100 տոկոսով բացահայտ»։

 

«Ուզում եք աղետի միջով անցնել՝ խնդրել, ահա դրոշը՝ առաջ։ Ուզում եք հանգիստ ու խաղաղ լինի, որ առավոտյան ու երեկոյան եթե անգամ դուք ցնցուղ չընդունեք, գոնե ձեր երեխաներին տաք ջրով լվացացնենք, որ տանը տաք լինի, որ գազը, նավթն ու մյուս բաները լինեն, առավոտյան ու երեկոյան ուտելու բան լինի, հագնելու բան լինի, եթե ուզում եք, այդ դեպքում սեղմեք ատամները և առաջ՝ արեք այն, ինչ ասում եմ», – ասել է Լուկաշենկոն։

Քաղաքականություն