ԱՄՆ-ն զգուշացրել է՝ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել իր դաշնակիցների հետ և սահմանափակող միջոցներ կիրառել, որպեսզի թույլ չտա Իրանին «վտանգավոր զենքեր» փոխանցել Ռուսաստանին, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Մենք հանձնառու ենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու համար վտանգավոր զենքի փոխանցումը Ռուսաստան: Մենք չենք վարանի պատժամիջոցներ և այլ գործիքներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են այդ մատակարարումների մեջ», - նշել են Պետդեպարտամենտից` անդրադառնալով Իրանի կողմից ռուսական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների վերաբերյալ պնդումներին, գրում է «ՏԱՍՍ»-ը:
ԱՄՆ ԱԳՆ-ն էլ հավելել է, որ Վաշինգտոնը «կշարունակի մեծացնել Ուկրաինային օգնությունն անվտանգության, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել նման զենքերից»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստ է անցկացրել, որտեղ մեղադրանքներ են հնչել Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Իրավանին հայտարարել են, որ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը կտրականապես մերժում են արևմտյան երկրների մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելո...
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...