Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել հայ գերիներին. Հաագայի դատարան
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել 2022թ–ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ գերիներին։
Հաագայի դատարանը որոշումն ընդունել է 2022թ–ի հոկտեմբերի 7-ին` ի պատասխան Հայաստանի խնդրանքի, որով հայկական կողմը պահանջել էր փոփոխություններ կատարել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի մասին նախորդ որոշման մեջ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ի որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ շարունակում է նույն քաղաքականությունը, որի հետևանքով էթնիկ հայերը «շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...