Գերմանիայի նախագահը անսպասելի չեղարկել է Ուկրաինա այցը «անվտանգության նկատառումներով». Ուկրաինայում զայրացել են. Bild
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չեղարկել է հոկտեմբերի 20-ին նախատեսված այցը Կիև, որը համաձայնեցվել էր մի քանի շաբաթ շարունակ։ Այդ մասին գրում է Bild թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Շտայնմայերի գրասենյակը ուղևորությունից հրաժարվելը պատճառաբանել է «անվտանգության նկատառումներով»։ Ուկրաինական իշխանությունները զայրացած են այդ քայլից, գրում է թերթը։
Ապրիլին սկանդալ բարձրացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիևում Շտայնմայերին ընդունելուց հրաժարվելու պատճառով։
Նշվում է, որ Ռուսաստանի հետ Շտայնմայերի «սերտ կապերի» պատճառով Զելենսկին անցանկալի է անվանել Գերմանիայի նախագահի ժամանումը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուկրաինական իշխանությունների արարքը համարել է իր՝ Ուկրաինա մեկնելուն խանգարող խնդիր։
Նմանատիպ հոդվածներ
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...