ՀՀ ԱԳՆ-ն` Հայաստանում կամ Թուրքիայում հանդիպում անցկացնելու Չավուշօղլուի հայտարարության մասին

 Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պաշտոնական Երևանն ու Անկարան որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ 
«Հնչել են տարբեր առաջարկներ, այդ թվում` սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները»,-հավելեց Հունանյանը։ 

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ