Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք չկա և լինել չի կարող. Հաջիևը՝ Արմեն Գրիգորյանին
Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք չկա և լինել չի կարող: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», - ասել է Հաջիևը:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ», Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, սակայն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:
Իր խոսքով՝ Բաքուն փակված է համարում հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ «Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ, որպեսզի ստեղծենք միջազգային մեխանիզմ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու մասով»:
Նմանատիպ հոդվածներ
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում. Al-Monitor
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանա...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել. Բայդեն
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազր...
Ադրբեջանը հակված չէ Արցախի հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագ...