Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևում կանգնած է Թուրքիան․ Ֆրանսուա Բայրու
«Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևում կանգնած է Թուրքիան։ Ֆրանսիան անքակտելի կապեր ունի Հայաստանի հետ, մենք ունենք անփոխարինելի պարտավորություններ»,- այս մասին RadioJ-ի եթերում Ֆրանսիայի Եվրոպական դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆրանսուա Բայրուն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...