Որքան է գնահատվել են Ղրիմի կամրջի վնասի չափը
Ապահովագրողների համառուսական միությունը գնահատել է հրդեհի հետևանքով Ղրիմի կամուրջին պատճառված վնասի չափը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով այն կազմում է 200-500 մլն ռուբլի, մոտավոր 8 մլն ԱՄՆ դոլար:
Տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասների հաշվվման ու կամուրջի վերականգման աշխատանքների ժամանակի հաշվարկ կսկսեն, երբ տեղում ավարտվեն օպերատիվ շտաբի աշխատանքները։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամուրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով
Ղրիմում մոտ 50 հազար զբոսաշրջիկ կա, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզո...
Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի Աջափնյակ վարչական շրջան այցելելու մասին։&...
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Հայկական ուժերը երբեք պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ...