Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով
Ղրիմում մոտ 50 հազար զբոսաշրջիկ կա, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան հայտարարել է, որ նրանց համար, ովքեր արդեն ավտոմոբիլային տրանսպորտով մեկնել են Ղրիմ կամ հակառակը, կամրջի մուտքերի մոտ կտեղակայվեն սննդի և ջեռուցման կետեր: Ղրիմում գտնվող զբոսաշրջիկների համար բացվել է թեժ գիծ, հավելել է նա: Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր հերթին խնդրել է զբոսաշրջիկներին, որոնք պատրաստվում էին հոկտեմբերի 8-ին լքել թերակղզին, հյուրանոցներում և առողջարաններում մնալ ևս մեկ օր: Ծախսերը, Աքսյոնովի խոսքով, կփոխհատուցվեն։
Հիշեցնենք՝ այսօր Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է ավտոմոբիլային կամրջի մի մասը։ Պայթյունից հետո բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված մի քանի բաք է հրդեհվել։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Որքան է գնահատվել են Ղրիմի կամրջի վնասի չափը
Ապահովագրողների համառուսական միությունը գնահատել է հրդեհի հետևանքով Ղրիմի կամուրջին պատճառված վնասի չափը։ «Կոմերսանտ»-ի...
Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի Աջափնյակ վարչական շրջան այցելելու մասին։&...
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Հայկական ուժերը երբեք պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ...